‘
Իսրայելի ծննդատներից մեկում արտասովոր դեպք է գրանցվել: Հարավային Գալիլեայի Նագարի քաղաքում գտնվող ծննդատանը նույն օրվա ընթացքում միանգամից 4 երվորյակ է լույս աշխարհ եկել, հայտնում է Mignews-ը:
Այս ուշագրավ իրադարձությունը «բազմամշակութային բեյբի-բում» անվանումն է ստացել, քանի որ նորածինների մայրերը տարբեր դավանանքների են պատկանում: Փոքրիկները ծնվել են հրեաների, քրիստոնյա-արաբների, մահմեդականների և դրուզների ընտանիքներում:
Ծննդատան գլխավոր բժշկի խոսքերով ՝ այս իրադարձությունն ավելի կմերձեցնի Իսրայելում բնակվող ազգային-էթնիկ խմբերին:
‘