‘
Ամերիկյան Jeni’s Splendid Ice Creams ընկերությունը գրիպով վարակված մարդու վիճակը բարելավող պաղպաղակ է արտադրել: Մթերքն իրենից ներկայացնում է մեղրի, կոճապղպեղի, նարնջի և կիտրոնի հյութերի խառնուրդ: Բացի այդ՝ պաղպաղակին կարելի է ավելացնել նաև բուրբոն կամ կայենական պղպեղ:
Արտադրողները պնդում են, որ պաղպաղակը նվազեցնում է կոկորդի ցավը, թեթևացնում է շնչառությունը և օգնում է քնել: Փետրվարից մարտ ընկած ժամանակահատվածում բուժիչ պաղպաղակը կվաճառվի մանրածախ խանութներում և ընկերության ինտերնետային կայքում:
Բուժիչ պաղպաղակ արտադրելու գաղափարը ծնվել է դեռ 2004 թ., երբ աշխարհում գրիպի համաճարակ էր տարածվել: Քաղցրավենիքի բաղադրիչներն օգնում են հաղթահարել կոկորդի ուժեղ բորբոքվածությունը, մաքրել քիթը և բացել շնչառությունը:
‘