‘
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Դավոսում, Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում, քննարկել են հարաբերությունները երկու երկրների միջև, հաղորդում է Trend-ը: Կողմերը հայտնել են, որ բավարարված են երկկողմ հարաբերությունների այսօրվա մակարդակով, և նշել են, որ որ դրանք ավելի խորացնելու հնարավորություններ կան: Իվանիշվիլին և Դավութօղլուն քննարկել են նաև մի քանի համատեղ նախագծեր, որոնք իրականացվում են Ադրբեջանի մասնակցությամբ:
‘