‘Լոնդոնի դատարանը՝ Բերեզովսկու և նրա նախկին կնոջ դատական վեճի մասին’

781

Լոնդոնի գերագույն դատարանը ԶԼՄ-ների պահանջով տեղեկություններ է հրապարակել Բորիս Բերեզովսկու և նրա նախկին քաղաքացիական կնոջ բազմամիլիոնանոց դատական վեճի շուրջ, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, Բերեզովսկին փորձել է հասնել նախկին կնոջ և իր երկու երեխաների մոր՝ Ելենա Գորբունովայի պահանջով նախորդ տարվա վերջին դատարանի որոշմամբ «սառեցված» 200մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ ակտիվների նկատմամբ կալանքի վերացմանը:

Գորբունովան դատարանի միջոցով Բերեզովսկուց պահանջում է Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի վաճառքից ստացված 5 մլն ֆունտ ստեռլինգ: Բերեզովսկու խնդրանքով՝ դատական հայցի մասին ողջ տեղեկատվությունը մինչև վերջերս հանրությունից գաղտնի է պահվել:

Նախորդ հոդվածը‘Վանաձորում ցուցարարները չեն լքում դատարանի դահլիճը և պահանջում են ազատ արձակել բերանը կարած կալանավորին ‘
Հաջորդ հոդվածը‘Վճռաբեկ դատարանը վերադարձրել է Կոնգրեսի 4 ակտիվիստների վճռաբեկ բողոքը’