‘
Թուրքական «Գալաթասարայի» հոլանդացի նորեկ Ուեսլի Սնեյդերը նշել է, որ ճիշտ որոշում է կայացրել՝ ընտրելով ստամբուլյան ակումբը:
«Աննկարագրելի զգացումներ ունեցա ջերմ ընդունելությունից: Կինս՝ Յոլանտան ինձ հետո ասաց, որ մենք միանշանակ ճիշտ որոշում ենք կայացրել:
Այժմ Թուրքիայում ես ինձ զգում եմ այնպես, ինչպես տանը, իսկ դա ամենակարեւորն է: Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ պիտի խաղամ: Շատ երջանիկ եմ այստեղ»,- Սնեյդերի խոսքն է մեջբերում Galatasaray TV-ն:
‘