‘
Բրիտանական Depeche Mode խմբի 13-րդ՝ ստուդիայում ձայնագրված Delta Machine ալբոմը վաճառքի մեջ կլինի 2013-ի մարտի 26-ից: Հինգշաբթի այդ մասին տեղեկատվություն է հայտնվել խմբի պաշտոնական կայքում: Depeche Mode-ի նոր սկավառակը թողարկում է Columbia Records ձայնագրման ընկերությունը, պրոդյուսերներն են Բեն Հիլլերը եւ Մարկ Էլլիսը: Ալբոմը ձայնագրվել է 2012-ի ընթացքում Սանտա-Բարբարայում եւ Նյու-Յորքում:
Ալբոմի ստանդարտ թողարկման մեջ ներառված կլինեն 13 երգեր, իսկ «դելյուքս» տարբերակում՝ 4-ով ավելի: Կոլեկցիոն հրատարակության հավելվածում կլինի լուսանկարիչ Անտոն Քորբայնի աշխատանքներով 28-էջանոց գրքույկ:
Նոր ալբոմի ստանդարտ թողարկման երգացանկը նման տեսք ունի.
- «Welcome To My World»
- «Angel»
- «Heaven»
- «Secret To The End»
- «My Little Universe»
- «Slow»
- «Broken»
- «The Child Inside»
- «Soft Touch / Raw Nerve»
- «Should Be Higher»
- «Alone»
- «Soothe My Soul»
- «Goodbye »
Նոր ալբոմի թողարկումից հետո Depech Mode-ը կմեկնի եվրոպական հյուրախաղերի:
‘