‘
Այսօր Չեխիայում սկսվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Առաջին փուլին մասնակցում էին 9 թեկնածուներ: Երկրորդ փուլ են անցել նախկին վարչապետ, 68-ամյա Միլոշ Զեմանը, ով ստացել է ձայների 24,2 տոկոսը, և փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգը, ով Զեմանից հետ է մնում ընդամենը 0,8 տոկոսով:
Այսօր երկու թեկնածուներին աջակցում են էլեկտորատի գրեթե հավասար հատվածներ, ինչը լարվածություն կհաղորդի ընտրություններին և դրանց արդյունքը գրեթե անկանխատեսելի կդարձնի:
Ներկա ընտրությունները դարձել են Չեխիայի առաջին համազգային ուղիղ ընտրությունները: Մինչ այդ նախագահին ընտրում էին խորհրդարանի երկու պալատների պատգամավորները:
Գործող նախագահ Վացլավ Կլաուսի լիազորությունների ժամկետն սպառվում է մարտին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
‘