‘
Բրիտանական խորհրդարանի նախկին անդամ Ֆիոնա Օնասանյան, որը դատապարտվել է ազատազրկման, երկրի պատմության մեջ առաջին անգամ զրկվել է Համայնքների պալատում իր տեղից՝ այն բանից հետո, երբ նրա շրջանի ընտրողները հանրագիր են ստորագրել՝ նրան պատգամավորական մանդատից զրկելու պահանջով:
Հունվարին Օնասանյան երեք ամիս ազատազրկման էր դատապարտվել արագությունը գերազանցելու վերաբերյալ կեղծ վկայություն տալու համար: Նա հեռացվել էր Լեյբորիստական կուսակցությունից, ինչից հետո դարձել էր անկախ պատգամավոր՝ Համայնքների պալատում ներկայացնելով Փիթերբորո շրջանը:
Շրջանի իշխանությունները տեղեկացրել են, որ հանրագիրը ստորագրել է շրջանում բնակվող 19 261 ընտրող, սակայն Օնասանյան հնարավորություն կունենա մասնակցելու առաջիկա վերընտրություններին:
Քաղաքի ղեկավարության տեղեկություններով՝ հանրագիրը ստորագրել է շրջանի ընտրողների 27,6 %-ը: Ըստ օրենքի՝ Օնասանյային պատգամավորական մանդատից զրկելու համար պահանջվում էր ընտրողների 10 %-ի ստորագրությունը:
Փոխանցում է BBC-ն:
‘