‘
Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Արսենալ»-ը տանը 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Վալենսիա»-ի նկատմամբ:
Խաղի հաշիվը 11-րդ րոպեին հյուրերի կազմում բացել է Դյակաբին: 7 րոպե անց հաշիվը հավասարեցրել է Լյակազետը: 26-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվողն արդեն առաջ մղեց լոնդոնցիներին և իր հաշվին դուբլ գրանցեց: Խաղավերջում «չղջիկներ»-ի դարպասը երրորդ գնդակն ուղարկեց Օբամեյանգը:
«Զինագործներ»-ի հայազագի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 75-րդ րոպեին Մեսուտ Օզիլի փոխարեն:
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 9-ին՝ «Մեստալիա»-ում:
«Արսենալ» — «Վալենսիա»՝ 3:1
‘