‘Դիեգո Կոստան չի ցանկանում լքել «Ատլետիկո»-ն’

704

«Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան, ամենայն հավանականությամբ, չի լքի թիմը: Այս մասին հայտնում է Marca-ն: 

Նշվում էր, որ Իսպանիայի հավաքականի խաղացողը ութխաղյա որակազրկում ստանալուց հետո կոնֆլիկտ ունի մադրիդյան ակումբի հետ, սակայն նա մտադիր չէ հեռանալ: 

Նույն դիրքորոշումն ունի իսպանական թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, ով ցանկանում է, որպեսզի 30-ամյա խաղացողը մնա: 

Բացի այդ, «Ատլետիկո»-ն դեռևս առաջարկներ չի ստացել Կոստայի տեղափոխության վերաբերյալ: 

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 21 հանդիպման, դարձել 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 

Նախորդ հոդվածը‘ «Արսենալ»-ը տանը 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Վալենսիա»-ի նկատմամբ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն` Կասիլյասի հետ տեղի ունեցածի մասին’