‘
«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը, ամենայն հավանականությամբ, մայիսի 6-ին դուրս կգրվի հիվանդանոցից և հետագա բուժումը կանցկացնի տանը: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստի կինը Սարան:
Ներկա պահին դեռևս հայտնի չէ, թե արդյոք 37-ամյա խաղացողն այս ամենից հետո կավարտի կարիերան, թե ոչ:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Կասիլյասը մարզման ժամանակ ինֆարկտ էր ստացել և շտապ հոսպիտալացվել, որից հետո նաև վիրահատության ենթարկվել:
‘