‘
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճեց Մադրիդում ավարտված «Մասթերս» մրցաշարի հաղթողի կոչումը:
Եզրափակիչում սերբ թենիսիստը 2 սեթում առավելության հասավ Հունաստանի ներկայացուցիչ Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ՝ 6:3, 6:4: Մրցախաղը տեւեց 1 ժամ 33 րոպե:
31-ամյա Ջոկովիչը 74-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում եւ երկրորդը՝ 2019 թվականին: Այս տարի նա հաղթել էր նաեւ Australian Open-ում:
‘