‘
Հունվարի 27-ին Լեհաստանում ցրտահարման հետևանքով 6 մարդ է մահացել: Այս մասին հայտնի է դարձել Անվտանգության կառավարական կենտրոնի տարածած հաղորդագրությունից: Լեհաստանում ձմեռվա սկզբից ի վեր սաստիկ ցրտերի հետևանքով մահացած մարդկանց թիվը հասնում է 127-ի, տեղեկացնում է РИА Новости-ն:
Վերջին մի քանի շաբաթվա կտրվածքով Լեհաստանի հիմնական հատվածում օդի ջերմաստիճանն ընդունված -3,3 աստիճանի նորմից գիշերային ժամերին հասնում է -15-ի:
Ցրտահարման հետևանքով մահացածները մեծ մասամբ անտուն մարդիկ են, որոնց փրկելու նպատակով երկրում ջեռուցվաղ 498 օթևան է բացվել:
‘