‘Ասուլիսի ժամանակ Ժիրինովսկու վրա թթու կաղամբ են նետել (տեսանյութ)’

939

 ՌԼԴԿ (ЛДПР) կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու՝ Ուկրաինայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեծ իրարանցում է տեղի ունեցել, երբ ներկաներից մեկը Ժիրինովսկու ուղղությամբ թթու կաղամբ է նետել և նրան մեղադրել Ուկրաինան ատելու մեջ, փոխանցում է РИА Новости-ն:

«Ու՞ր է իմ թիկնազորը: Դուրս հանեք այս շիզոֆրենիկին»,-  բացականչել է Ժիրինովսկին, որից հետո թիկնապահները դահլիճից դուրս են տարել թթուն նետած երիտասարդ աղջկան:

Իսկ Ժիրինովսկին դեռ շարունակել է բորբոքված բղավել և վիրավորական ատահայտություններ հնչեցրել աղջկա, ինչպես նաև դահլիճի մյուս ներկաների հասցեին:

Նախորդ հոդվածը‘Լեհաստանում ցրտահարման հետևանքով մահացածների թիվը հասել է 127-ի’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում արգելվել է նարգիլե ծխել փակ հաստատություններում’