‘
Լայնածավալ ոստիկանական գործողությունը Կոսովոյի հյուսիսում, որտեղ գերազանցապես սերբեր են բնակվում, հանգեցրել է ավելի քան 20 հոգու ձերբակալության և պատճառ է դարձել, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը դիմի խորհրդարանի (Սկուպշչինայի) պատգամավորներին:
Կոսովոյի հատուկ նշանակության ուժերը ռեյդ են անցկացրել երեքշաբթի վաղ առավոտյան: Ձերբակալվել են, հիմնականում, ոստիկանության սպաներ և մաքսավորներ: Կոսովոյի կառավարության հայտարարության համաձայն՝ նրանք բոլորը կապ ունեն զենքի մաքսանենգության և կոռուպցիայի հետ:
Կոսովոյի անկախությունը Սերբիայից ճանաչել է ՄԱԿ-ի անդամ երկրների գրեթե կեսը: Մյուս կողմը, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ անդամներ Ռուսաստանը և Չինաստանը, հրաժարվել են դա ճանաչելուց:
Սերբիայի նախագահն այս միջադեպը գնահատել է որպես գրոհ սերբերի վրա և հայտարարել է, որ Բելգրադը Կոսովոյում սերբերի ջարդ թույլ չի տա:
Փոխանցում է BBC-ն:
‘