‘
Ադրբեջանում Իրանի իսլամական հանրապետության դեսպան Մոհսուն Պակ Այինը «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում կրկնել է ամիսներ առաջ իր արած հայտարարությունը, ըստ որի, Լեռնային Ղարաբաղը «ադրբեջանական տարածք է եւ պետք է վերադարձվի Ադրբեջանին»:
Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտությանը բավարար ուշադրություն չի դարձնում: «Միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում: Այդ տարածքը պետք է վերադարձվի Ադրբեջանին», ասել է դեսպանը:
Նշենք, որ նման հայտարարություն դեսպան Պակ Այինը արել էր նաեւ 2012-ի նոյեմբերի վերջին:
‘