‘
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որ Բրյաւոսելում է երկօրյա պաշտոնական այցով, երեքշաբթի հրավիրվել է ԱՄՆ դեսպանատուն ընթրիքի՝ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշների և էներգետիկայի նախարար Ռիք Փերիի մասնակցությամբ: Այդ մասին այսօր Twitter-ում գրառում է արել ԵՄ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Գորդոն Սոնդլենդը:
Դիվանագետի խոսքով՝ միջոցառմանը մասնակցել են նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Վրաստանի վարչապետ Մամուկա Բակտաձեն:
Իր առաջին պաշտոնական արտասահմանյան այցի շրջանակներում Բրյուսելում Զելենսկին արդեն հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի հետ: Այսօր նախատեսված է հանդիպում Դոնալդ Տուսկի հետ:
Փոխանցում է tass.ru-ն:
‘