‘Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել յակուտյան օդանավակայանում ‘

884

Ан-26 ինքնաթիռը երեքշաբթի վթարային վայրէջք է կատարել յակուտյան Մագան օդանավակայանում, ենթադրաբար՝ շարժիչներից մեկի խափանման պատճառով: Այդ մասին Риа Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է «Բևեռային ավիաուղիներ» ավիաընկերության ներկայացուցիչը: Ինքնաթիռը չվերթ  է իրականացրել Յակուտսկից դեպի Ուստ-Կույգա: Ինքնաթիռում են գտնվել 49 ուղևորներ, անձնակազմի հինգ անդամները և ուղեբեռ:Հարկադրական վայրէջքի ընթացքում ոչ ոք չի տուժել: Ինքնաթիռի անսարքության պատճառները պարզվում են:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը հրապարակել է ընտրողների ընդհանուր թիվը՝ 2.507.004’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Գոլային պահերն իրացնելիս մի քիչ թերանում ենք’