‘Նիդեռլանդների թագուհի Բեատրիքսը հրաժարվեց գահից’

971

Նիդեռլանդների թագուհի Բեատրիքսը հրաժարվել է գահից հօգուտ իր ավագ որդու՝ 45-ամյա արքայազն Վիլհելմ-Ալեքսանդրի, հայտնում է Reuters գործակալությունը:

Համաձայն թագուհու՝  Նիդեռլանդների պետական հեռուստատեսության եթերում արված հայտարարության՝ Վիլհելմ-Ալեքսանդրի թագադրությունը տեղի կունենա ապրիլի 30-ին:

Ակնկալվում է, որ թագուհու ուղերձից հետո հանրության առջև ելույթ կունենա նաև երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն:

Բեատրիքսը, որը հունվարի 31-ին կդառնա 75 տարեկան, գահը ժառանգել է 1980 թ. իր մորից՝ Յուլիանա թագուհուց:

Արքայազն Վիլհելմ-Ալեքսանդրը ավարտել է Լեյդենյան համալսարանի պատմության բաժինը: 2002 թ. նա ամուսնացել է մեքսիկուհի Մաքսիմա Սոռեգյետեի հետ: Մաքսիման և Վիլհելմը երեք դուստր ունեն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցի բլոգերները մանկապղծության քարոզչության վերաբերյալ ստուգում կանցնեն’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլական գիշերային ակումբի ողբերգության գործով ձերբակալվածները խոստովանել են իրենց մեղքը’