‘Բորիս Ջոնսոնը հաղթել է թորիների առաջնորդի ընտրության առաջին փուլում’

1175

Բորիս Ջոնսոնը ամենաշատ ձայներն է ստացել Բրիտանիայի Պոհպանողական կուսակցության առաջնորդի ընտրություններում:

Առաջին փուլում հինգշաբթի առավոտյան քվեարկել է Համայնքների պալատում Պահպանողական կուսակցության 313 պատգամավոր: Նախկին արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ստացել է 114 ձայն: Նրա գլխավոր մրցակիցները՝ ԱԳՆ ներկայիս ղեկավար Ջերեմի Հանթը և շրջակա միջավայրի նախարար Մայքլ Գոուվը, ստացել են, համապատասխանաբար՝ 43 և 37 ձայն:

Տասը թեկնածուներից երեքը մրցապայքարից դուրս են մնացել՝ չհաղթահարելով անցումնային 17 ձայնի պատնեշը:

Ընտրությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, և մյուս փուլերում նույնպես կքվեարկեն միայն Համայնքների պալատի թորի պատգամավորները: Հունիսի 20-ից ոչ ուշ ընտրապայքարի մեջ պետք է մնա երկու թեկնածու, և այդ երկուսից կուսակցության առաջնորդ և երկրի վարչապետ կընտրեն արդեն Պահպանողական կուսակցության գրեթե 160 հազար անդամները:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Զարիֆ. Իրանի դեմ ԱՄՆ-ի մեղադրանքները դիվանագիտական ջանքերը սաբոտաժի ենթարկելու փորձ են’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Սերբիայի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի’