‘
Միլանի «Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավորություն կունենա նոր խաղացողների համար ծախսել 120 միլիոն եվրո։
Կոնտեն ցանկանում է ձեռք բերել հարձակվողներ Ռոմելու Լուկակուին («Մանչեսթեր Յունայթեդ») ու Էդին Ջեկոյին («Ռոմա») եւ կիսապաշտպան Նիկոլո Բարելային («Կալյարի»)։
Կոնտեն «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին։
49-ամյա մասնագետը միլանյան թիմի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։
‘