‘
Աբխազիայի ԿԸՀ-ն հինգշաբթի գրանցել է նախագահի պաշտոնում գործող նախագահ Ռաուլ Խաջիմբայի թեկնածությունն առաջադրող նախաձեռնող խմբին, հաղորդել է ԿԸՀ մամուլի ծառայությունը:
Աբխազիայի նախագահի ընտրությունները նշանակված են օգոստոսի 23-ին:
Սրանից առաջ Աբխազիայի ԿԸՀ-ն գրանցել էր նախագահի թեկնածություն առաջադրող երեք քաղաքական կուսակցությունների և յոթ նախաձեռնող խմբերի: Կուսակցությունների և նախաձեռնող խմբերի գրանցումը, ինչպես նաև թեկնածուների առաջադրումը սկսվել է հունիսի 26-ին և կշարունակվի մինչև հուլիսի 16-ը:
61-ամյա Ռաուլ Խաջիմբան Աբխազիան ղեկավարում է 2014 թվականից, երբ հաղթեց նախագահական արտահերթ ընտրություններում:
Փոխանցում է tass.ru-ն:
‘