‘
Մեծ Բրիտանիան ձգտում է սրել հարաբերություններն Իրանի հետ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մեղադրելով Օրմուզի նեղուցում բրիտանական տանկերը ձերբակալելու փորձին առնչության մեջ:
Այսօր նման կարծիք է հայտնել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Իրանի հասցեին Մեծ Բրիտանիայի մեղադրանքներն անհիմն են,- Զարիֆի խոսքն է մեջբերում ISNA գործակալությունը:- Նրանք հայտարարություններ են անում, որպեսզի սրեն հարաբերությունները»:
Չորեքշաբթի CNN հեռուստաալիքը, հղում անելով ԱՄՆ վարչակազմում իր աղբյուրներին, հաղորդել է, որ հինգ ռազմանավակներ, որոնք, հնարավոր է՝ պատկանում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, Օրմուզի նեղուցում փորձել են կանգնեցնել բրիտանական տանկերը: Նրանց տվյալներով՝ տանկերը դուրս է եկել Պարսից ծոցից, և այդ ժամանակ նրան են մոտեցել ռազմանավակները: Նավի անձնակազմին հրամայվել է փոխել երթուղին և կայանել Իրանի տարածքային ջրերում: Տանկերի անձնակազմը պնդել է, որ ռազմանավակներն անմիջապես հեռանան և ճանապարհ տան լցանավին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերքում է իր առնչությունը Օրմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպին:
Փոխանցում է tass.ru-ն:
‘