‘
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը տուգանվել է 250 հազար եվրոյով: Այս մասին հաղորդում է EFE-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Aguilena de Inversiones SA ընկերությունը, որը պատկանում է ֆուտբոլիստին 50-90 ծառ է կտրել Լա Մորալեխի թաղամասում:
Հենց այս թաղմասում է իսպանացին իր համար առանձնատուն կառուցում:
Բացի տուգանքից, Մադրիդի քաղաքապետարանը պարտավորցրել է ընկերությանը այդ հատվածում ծառեր տնկել:
‘