‘
Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին տեսնում է հարձակման ձախ եզրում։
«Ռոնալդուն իր բոլոր կարեւոր արդյունքներին հասել է, երբ խաղացել է հարձակման ձախ թեւում։ Սա է մեր հիմնական միտքը խաղադաշտում նրա դիրքի վերաբերյալ։ Սակայն նրա որակներով կարող ենք նաեւ 10 մետր դեպի կենտրոն դիրքավորենք Ռոնալդուին»,- Սարիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Իտալիայի անցած առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 31 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։
‘