‘
Չեմպիոների միջազգային գավաթի երկրորդ տուրում «Արսենալ»-ը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ֆիորենտինա»-ի նկատմամբ:
«Զինագործներ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ երիտասարդ հարձակվող Էդուրադ Նկետիան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջո Ուիլոկը:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին: Մեր ֆուտբոլիստի օգնությմաբ էլ 65-րդ րոպեին Նկետիան խփեց իր երկրորդ գոլը:
«Արսենալ» — «Ֆիորենտինա»՝ 3:0
‘