‘
Թուրք զինվորականը Թուրքիայից փախել է Հունաստան և այնտեղ քաղաքական ապաստան է խնդրել:
Այդ մասին երեքշաբթի հաղորդել է հունական Newpost.gr լարտավական կայքը՝ հղում անելով իրավապահ մարմիններից ստացած տեղեկություններին:
Կայքի տվյալներով՝ Թուրքիայի ՌՕՈՒ սպան հունական տարածք է անցել երկուշաբթի և այնտեղ քաղաքկան ապաստան է խնդրել: Նրան բռնել են և պահել Էգեյան ծովի հարավ-արևելքում գտնվող հունական Կալիմնոս կղզու ոստիկանական վարչությունում: Նախնական տվյալների համաձայն՝ սպան ժամանել է հունական կղզի՝ «Թուրքիայի նախագահ Էրդողանի կառավարությունից թաքնվելու համար»:
«Թե ինչպես է զինվորականը հասել Կալիմնոս՝ անհայտ է»,- գրում է կայքը:
Հունական գերատեսչություններից այս լուրի պաշտոնական հաստատումը չի ստացվել:
Փոխանցում է tass.ru-ն:
‘