‘
Աշխարհում զենքի ամենախոշոր վաճառականներից մեկը՝ բելգիացի Ժակ Մեսիեն, ձերբակալվել է Պորտուգալիայում, հաղորդել է բելգիական Le Soir թերթը:
Անցյալ տարի Մեսիեն դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման և 1,2 մլն եվրո տուգանքի՝ զենքի ապօրինի մատակարարման համար Լիբիա, Չադ, Պակիստան և Իրան:
Դատավճռից հետո Մեսիեն փախել էր և այս ամբողջ ընթացքում արդարադատությունից թաքնվում էր պորտուգալական փոքրիկ Էվորա քաղաքում:
Այս ուրբաթ նա կանգնելու է պորտուգալական դատարանի առջև: Բելգիան կպահանջի հանձնել զենքի վաճառականին:
Մեսիան հայտնի է նրանով, որ արդեն 80-ական թթ. զենք էր մատակարարում Իրանին՝ Իրաքի հետ պատերազմի ժամանակ:
Փոխանցում է BBC-ն:
‘