‘
Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Արսենալ»-ը հյուրընկալեց «Բարնլի»-ին:
Արդեն 13-րդ րոպեին «զինագործներ»-ի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը բացեց հանդիպման հաշիվը: Առաջին խաղակեսի ավարտին մոտ՝ 43-րդ րոպեին «Բարնլի»-ի հարձակվող Բարնսը հավասարեցրեց հաշիվը:
Երկրորդ կեսում տանտերերի առաջատար Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մոտեցավ տուգանային հրապարակին, շրջանցեց մրցակցին և հեռահար հարվածով դարձավ գոլի հեղինակ:
Գաբոնցի ֆուտբոլիստի գոլը հաղթական էր լոնդոնյան ակումբի համար: Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր հանդիպմանը, սակայն մնաց պահեստայինների նստարանին:
Այս հաղթանակից հետո Ունայի Էմերիի թիմը վաստակում է 3 միավոր և գլխավորում մրցաշարային աղյուսակը: «Բարնլի»-ն 3 միավորով 6-րդն է:
«Արսենալ» — «Բարնլի»՝ 2:1
1:0 Լյակազետ (13′), 1:1 Բարնս (43′), 2:1 Օբամեյանգ (64′)
‘