Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հուլիսի 19-ից Անգլիայում կարող է չեղարկվել համավարակի կապակցությամբ գործող սահմանափակումների մեծ մասը։
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը կանխատեսում է համավարակի չորրորդ ալիք՝ «հնդկական շտամմի» պատճառով։
Ֆիջիի կղզիներում դիարանները լեփ-լեցուն են։
Ավելի ու ավելի շատ ապացույցներ են ի հայտ գալիս, որ կորոնավիրուսը կարող է ծանր հետևանքներ թողնել անչափահասների մոտ, այսպես կոչված՝ «երկարատև կովիդ», որը կարող է արտահայտվել մաշկային գրգռվածության, նյարդային վերջույթների ցավերի, սաստիկ հոգնածության տեսքով։
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 182,3 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 3,9 միլիոնը։
Սմբողջ աշխարհում այս պահին պատվաստվել է 3,2 միլիարդ մարդ, սակայն տարբեր երկրներում պատվաստման գործընթացը տարբեր տեմպերով է ընթանում։
Ամենահաջողը համարվում են Իսրայելը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։ Ընդ որում՝ ԱՄՆ-ը շարունակում է պահպանել առաջատար դիրքերը վարակվածների և մահացության թվերով՝ համապատասխաաբար 33,6 մլն և 605 հազար մարդ։
Փոխանցում է BBC-ն։