Պերես. Ռաուլն ու Կասիլյասը Ռեալի պատմության մեջ ամենախորամանկ ֆուտբոլիստներն էին

881

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել է մադրիդյան ակումբի երկու լեգենդներին՝ դարպասապահ Իկեր Կասիլյասին ու հարձակվող Ռաուլին: Երկրպագուների կողմից սիրված երկու ֆուտբոլիստներն էլ սկանդալով հեռացան ակումբից:

El Confidencial-ը հրապարակել է Պերեսի խոսքերը Կասիլյասի և Ռաուլի մասին աուդիո ձայնագրությունից, որը հայտնվել է աղբյուրի «ձեռքերում»: Նյութի հրապարակումից հետո El Confidencial-ը լրագրողը կապվել է Պերեսի հետ, բայց նա հրաժարվել է մեկնաբանություն տալ:

«Կասիլյասը «Ռեալի» դարպասապահ չէ, ի՞նչ ես ուզում, որ քեզ ասեմ: Ո՛չ։ Նա երբեք այդպիսին չի եղել: Դա մեծ անհաջողություն էր մեզ համար: Պարզապես կան մարդիկ, ովքեր պաշտում են նրան, պաշտպանում են նրան … Դե, սա ամենամեծ խորամանկություններից մեկն է, իսկ երկրորդը՝ Ռաուլն է: Մադրիդի Ռեալի պատմության մեջ ամենամեծ խորամանկներից երկուսը. առաջինը՝ Ռաուլն է, իսկ երկրորդը՝ Կասիլյասը»,- մեջբերում է Պերեսին աղբյուրը:

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 138 նոր դեպք, 79 առողջացած, 2 մահ
Հաջորդ հոդվածըԶավեն Բոյաջյան. Տարաժանր, նաև տարարժեք և արտակարգ հետաքրքիր