Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները նորից կրակել են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

662

Հուլիսի 17-ին, ժամը 13:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայ դիրքապահները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ

Նախորդ հոդվածըՍԴ-ն անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 132 նոր դեպք, 89 առողջացած, 7 մահ