‘Պաշտոնանկություններ ոստիկանությունում՝ դավաճանության համար. Մամուլ’

1181

Ճանապարհային ոստիկանությունում երեկ դարձյալ ազատման հրամաններ են եղել. «Հրապարակի» տեղեկություններով, Վովա Գասպարյանը մի քանի ճանապարհային ոստիկանների ազատել է աշխատանքից: Այս անգամ պատճառը ոչ թե դրամաշորթությունն ու անբարեկիրթ վերաբերմունքն է եղել, այլ դավաճանությունը:

Պարզվում է՝ այդ տեսուչները ոստիկանական այս կամ այն միջոցառման մասին հետախուզվող մեքենաների տերերին կամ կարգազանց վարորդներին նախապես զգուշացրել են: Այդպիսով ձախողելով նախատեսված օպերացիաները:

Նախորդ հոդվածը‘Տեխզննման կտրոնները մինչ այժմ դեֆիցիտ են. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վիրտուոզ պարը որեւէ մեկի մենաշնորհը չէ. Հաշմանդամություն ունեցողների պարային հմտությունները (լուսանկարներ)’