‘
Գերմանիայի կաթոլիկները կզրկվեն սուրբ հաղորդությունից և կրոնական ծիսակարգով հուղարկավորությունից, եթե դադարեն վճարել կրոնավորների համար նախատեսված հարկերը:
Գերմանիայի եպիսկոպոսների կոնֆերանսի որոշման համաձայն ՝ հարկերից խուսափողները այլևս կաթոլիկ չեն համարվի:
Եպիսկոպոսները մտահոգված են եկեղեցին լքող կաթոլիկների մեծ թվով և պնդում են, որ կրոնական հարկերից խուսափելը դիտվի որպես կոպիտ խախտում:
Գերմանիայի բոլոր քաղաքացիները, որոնք պաշտոնապես գրանցված են որպես կաթոլիկներ, բողաքականներ կամ հուդայականներ և պարտավոր են իրենց տարեկան եկամտահարկի 8%-ի չափով եկեղեցական հարկ վճարել: Հարկի այս տեսակը սահմանվել է 19-րդ դարում՝ որպես փոխհատուցում՝ եկեղեցու ունեցվածքը պետականացնելու դիմաց:
‘