‘
Ադրբեջանում տեղի ունեցած անկարգությունների առնչությամբ փետրվարի 4-ին ձերբակալվել են երկու ընդդիմադիր կուսակցությունների՝ «Մուսաֆաթի» և REAL-ի ներկայացուցիչներ: Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածներն Իսմայիլի են ժամանել անկարգություններն սկսվելու հաջորդ օրը՝ հունվարի 24-ին, և բնակիչներին կոչ են արել չենթարկվել իշխանություններին ու փակել փողոցի երթևեկությունը: Բացի ընդդիմադիր քաղաքական գործիչներից՝ ձերբակալվել է նաև Իսմայլիի շրջանի երկու բնակիչ: Բոլոր ձերբակալվածներին հասարակական կարգը խախտելու և իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու ու նրանց նակատմամբ բռնություն կիրառելու մեղադրանք է ներկայացվել, հաղորդում է Trend-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ի գիշերը ադրբեջանական Իսմայիլի շրջկենտրոնում զանգվածային անկարգություններ էին սկսվել, հրկիզվել էին ավտոմեքենաներ ու մի հյուրանոց, որտեղ, ցուցարարների պնդմամբ՝ անառականոց էր գործում: Անկարգությունների առիթը ճանապարհային մի պատահար էր, որում մասնակից էին նաև բարձրաստիճան պաշտոնյաների հարազատներ, հաղորդում է Росбалт-ը:
‘