ՄԱԿ-ը ջանում է առնվազն 600 մլն դոլար հայթայթնել Աֆղանստանին մարդասիրական օգնություն տարամադրելու համար, որը «Թալիբանի» կողմից գրավվելուց հետո կարող է լրջագույն մարդասիրական ճգնաժամի բախվել։
Իսկ թալիբներին ամենաերկար դիմադրություն ցույց տված Փանջշերի կիրճից լուրեր ու տեսանյութեր են ստացվում, որ թալիբները սպանում են խաղաղ բնակիչներին։
«Տասնամյակներ տևած պատերազմից, տառապանքներից և անպաշտպան մնալուց հետո հիմա նրանք գուցե իրենց կյանքի ամենադաժան պահերն են ապրում»,- Աֆղանստանի բնակչության մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը ՝ Ժնևում այդ երկրի համար միջոցներ հանգանակելու նպատակով կազմակերպված համաժողովի բացման արարողությանը։
Գութերիշը նշել է, որ շատ շուտով Աֆղանստանում կարող է աղետ տեղի ունենալ։
«Այսօր յուրաքանչյուր երրորդ աֆղանացին չգիտի, թե որտեղից է ճարելու հաջորդ ճաշը։ Աղքատությունը հեղեղի պես մեծանում է, սոցիալական ծառայությունների ամենատարրական կառույցները կոլապսի են մատնված։ Հայուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից։ Այդ ամենից բացի երկրում խիստ երաշտ է սպասվում՝ չորս տարվա ընթացքում արդեն երկրորդը։ Ամսվա վերջին, հենց ձմռան մոտ, շատերը կարող են մնալ առանց սնունդի»,- ասել է Գութերիշը։
ՄԱԿ-ը թալիբներին խնդրել է չխանգարել մարդասիրական կառույցների աշխատանքը։
Առանց տանիքի մնացած, սակայն Աֆղանստանից չհեռացած ներքին փախստականների թիվն այժմ հասնում է 3,5 միլիոնի։
Փոխանցում է BBC-ն։