ԱՄՆ-ի կարծիքով՝ Իրանը առաջ է գնացել միջուկային մշակումների ոլորտում

483

Իրանն առաջ է գնացել իր միջուկային մշակումներն իրականացնելու հարցում, և այժմ ընդամենը մի քանի ամիս է նրան բաժանում այդ ոլորտում ճեղքում իրագործելուց՝ բավարար քանակով հարստացված ուրան ստանալուց, որն անհրաժեշտ է միջուկային ռումբ պատրաստելու համար։

Այդ մասին, ինչպես երեքշաբթի տեղեկացրել է Reuters-ը, անանունության պայմանով լրագրողներին հայտնել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։ Նախկինում, նշել է նա, ենթադրվում էր, որ Թեհրանը այդ փուլին կհասնի 11-12 ամսից։

«Ակնհայտ է, որ դա շատ մտահոգիչ է»,- ասել է բարձրաստիճան պաշտոնյան երեքշաբթի Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի և Իսրայելի ազգային անվտանգության Խորհրդի ղեկավար Էյալ  Հուլաթայի հանդիպումից առաջ։

Այդ հանդիպմանը Հուլաթային պետք է հաղորդվի, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախկինի պես հավատարիմ է Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական լուծմանը, սակայն եթե պահանջվի, պատրաստ կլինի նաև գործողության այլ տարբերակներ օգտագործել, որպեսզի թույլ չտա, որ Իրանը միջուկային զենք ստանա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնձնագրային վարչության աշխատակցուհիներին խնդրել են վերադառնալ աշխատանքի
Հաջորդ հոդվածըԵրասխի հատվածում ադրբեջանական կրակահերթից վնասվել է հայկական ԶՈՒ թիկունքային ապահովման բեռնատար ավտոմեքենա