Ծաղկաձորում ընթացող ChessMood Open 2021 շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ տուրում ուշադրության կենտրոնում պարտություն չկրած 4 առաջատարների միջև կայացած մրցախաղերն էին:
Այդ մրցախաղերից մեկում Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Սունիլդուտ Նարայանանին և 4 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Իսկ Դավիթ Շահինյանը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ:
Շահինյանը՝ Լևոն Բաբուջյանի ու ևս 3 շախմատիստների հետ 3,5 միավորով կիսում է 2-6 տեղերը: Լևոն Բաբուջյանը անցած տուրում պարտության էր մատնել Մանուել Պետրոսյանին:
3-ական միավոր են վաստակել Արամ Հակոբյանը, Մամիկոն Ղարիբյանը, Գրիգոր Դիլանյանը, Գևորգ Հարությունյանը, Շանթ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանն ու Վահե Դանիելյանը: Մրցաշարին Ա խմբում մասնակցում է 100-ից ավելի շախմատիստ: