Հոկտեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 269874 դեպք։
Առողջացել է 246659 մարդ, մահացել` 5499-ը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16490 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 միլիոն 789088 թեստավորում:
Երեկ կատարվել է 8576 թեստավորում։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1202 նոր դեպք:
400 մարդ առողջացել է, 33–ը` մահացել:
1 կորոնավիրուսակիր մահացել է այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1226 է:
ՀՀ առողջապահության նախարարություն