‘
Իսպանիայի դատախազությունը հարցաքննել է կառավարող Ժողովրդական կուսակցղության նախկին գանձապետին: Իրավապահները քննում են մամուլում տեղ գտած մեղադրանքներն առ այն, որ կուսակցության ֆինանսական նվիրատվությունները գաղտնի հաշիվների միջոցով փոխանցվել են կուսակցության բարձրագույն ղեկավարությանը, այդ թվում՝ վարչապետ Մարիանո Ռախոյային:
Իսպանական մամուլի տրամադրության տակ է հայտնվել հաշվապահական մատյանը, որը վարում էր կուսակվցության գլխավոր գանձապահ Լուիս Բարսենասը:
Կուսակցության ներկայացուցիչները եւ վարչապետն անձամբ հերքում են իրենց վերագրվող մեղադրանքները:
‘