‘
Մեքսիկայում իննամյա աղջիկը առողջ երեխա է ծնել: Այդ մասին փետրվարի 6-ին հաղորդել են Հալիսկոյի նահանգի Սապոպան քաղաքի հիվանդանոցի ներկայացուցիչները, որտեղ տեղի է ունեցել ծննդաբերությունը: Այս մասին հայտնում է «РИА-Новости»-ն:
Փոքրիկը կշռում է 2,7 կիլոգրամ, հասակը 50 սանտիմետր է, մայրն ու դուստրն իրենց լավ են զգում: Ծննդաբերությունը տեղի է ունեցել հունվարի վերջին, բայց այդ եզակի դեպքի մասին հայտնի է դարձել միայն այժմ:
Մինչդեռ այդ գործի հանգամանքների հետաքննությանն արդեն ձեռնամուխ են եղել իրավապահ մարմինները: Հալիսկոյի դատախազության կարծիքով` հնարավոր է, որ այս դեպքը կապված Է բռնաբարության և անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների հետ:
‘