Աշխարհի ամենազարգացած տնտեսություններն ունեցող երկրների ղեկավարները երեքշաբթի հանդիպել են արտահերթ վիրտուալ գագաթնաժողովում, որպեսզի որոշեն, թե ինչպես օգնեն Աֆղանստանին, որը սրընթաց մոտենում է տնտեսական և հումանիտար ճգնաժամերի։
«Քսանյակի» երկրները ծանր դրության մեջ են՝ նրանք ուզում են օգնել Աֆղանստանին, որպեսզի այդ երկիրը, կանցլեր Անգելա Մերկելի խոսքով՝ չհայտնվի քաոսի մեջ, սակայն՝ հնարավորինս շրջանցելով թալիբների ռեժիմը;
Գագաթնաժողովի ընթացքում առաջնորդները կրկին հաստատել են, որ պատրաստ են շարունակել մատակարարումները։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն առաջարկել է Աֆղանստանին օգնության փաթեթ հատկացնել մեկ միլիարդ դոլարի չափով, որից 300 մլնը, ըստ նրա՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար։ Գումար կհատկացվի նաև հարևան երկրներին, որոնք կարող են աֆղանացի փախստականներ ընդունել։
Փոխանցում է BBC-ն։