Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը երդվել է ստեղծել անպարտելի բանակ՝ պայքարելու, ինչպես ինքն է արտահայտվել, Միացյալ Նահանգների թշնամական քաղաքականության դեմ։
Նա նաև հավելել է, թե ԿԺԴՀ-ն նոր տեսակի զենքեր է մշակում ո՛չ նրա համար, որ պատերազմ սկսի, այլ բացառապես պաշտպանական նպատակներով։
Այդ հայտարարությունը Կիմ Չեն Ինն արել է Հյուսիսային Կորեայի համար հազվադեպ կազմակեպվող պաշտպանական արդյունաբերության ցուցահանդես այցի ժամանակ՝ լուսանկարվելով բազմազան հրթիռների ֆոնին։
Վերջերս ԿԺԴՀ իշխանությունները տեղեկացրին նոր գերձայնային և զենիթային կառավարվող հրթիռների փորձարկումների մասին։
Փոխանցում է BBC-ն։