‘Իսպանիայի վարչապետի հրաժարականի պահանջագիրը ստորագրել է մեկ միլիոնից ավելի քաղաքացի’

863

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հրաժարականը պահանջող պետիցիան երեկվա դրությամբ հավաքել է ավելի քան մեկ միլիոն ստորագրություն: Ստորագրահավաքը կազմակերպվել է change.org օնլայն կայքով: France-Presse գործակալությունը նշում է, որ փաստաթուղթը ստորագրել է, փաստորեն, յուրաքանչյուր 47-րդ իսպանացի:

Ռախոյի դեմ արշավն սկսվեց այն փաստաթղթերի հրապարակումից հետո, որոնք վարչապետի և նրա ղեկավարած պահպանողական Ժողովրդական կուսակցության մի շարք անդամների նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքներ էին ներկայացնում: Պետիցիայում Ռախոյի, ինչպես նաև Ժողովրդական կուսակցության՝ կոռուպցիայի մեջ կասկածվող և պետական կամ կուսակցական բարձր պաշտոններ զբաղեցնող մյուս անդամների  անհապաղ հրաժարականի և արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ է դրվում: Վարչապետը և նրա կուսակիցները հերքում են իրենց ներկայացված մեղադրանքները և պնդում, որ այդ փաստաթղթերը կեղծ են, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Բարսայի» հատուկ տեսանյութը՝ Մեսիի մասին’
Հաջորդ հոդվածը‘Շառլ Ազնավուրի դուստրը իսլամ չի ընդունել’