‘
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին այցելել է Ակնա բնակավայր եւ տեղում ծանոթացել պահեստազորի զինապարտների մասնակցությամբ ուսումնավարժական միջոցառումների անցկացման գործընթացին:
Նախագահ Սահակյանը Պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացումը համարել է պետության անվտանգության մակարդակի ամրապնդման առանցքային ուղղությունը՝ հավելելով, որ այդ գործում կարեւոր նշանակություն ունի ուսումնավարժական միջոցառումների անցկացումը պահեստազորի զինապարտների մասնակցությամբ:
Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել գործընթացի կազմակերպման վերաբերյալ:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:
‘