Գերմանական «Շալկեի» նախկին ֆուտբոլիստ Հիանիկ Կամբան դատապարտվել է մոտ 4 տարվա ազատազրկման սեփական մահն ավտովթարում ձեւացնելու համար, հաղորդում է Bild-ը։
Ֆուտբոլիստի մահը գրանցվել էր 2016 թվականին։ Դրա շնորհիվ նրա կինը ստացել է 1 միլիոն եվրոյից ավելի ապահովագրական փոխհատուցում։ 2020թ․ մայիսին հայտնի էր դարձել, որ Կամբան չի մահացել, այլ ապրում է Գելզենկիրխենում եւ էներգետիկ ընկերությունում քիմիկոս է աշխատում։
Կամբան ու նրա կինը բանտում կանցկացնեն 3 տարի եւ 10 ամիս։
Կամբան «Շալկեի» սան է, հանդես է եկել ակումբի երիտասարդական թիմում։