ՆԱՏՕ-ն փորձում է հասկանալ Կրեմլի մտադրությունները

406

ՆԱՏՕ-ն կարող է անհրաժեշտության դեպքում Լատվիա ուղարկել մինչև 40 հազար լրացուցիչ զորախումբ։ Իսկ Ուկրաինայի սահմանի մոտ ռուսաստանյան զորքերի կուտակումներից լավ բան սպասել չի կարելի։ Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը Ռիգայում ՆԱՏՕ-ի երկրների ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպմանը։

«Մենք տեսնում ենք ծանր սպառազենք, հրետանի, զրահատեխնիկա, դրոններ և ռադիոէլեկտրոնային մարտերի համակարգեր։ Եվ տասնյակ հազարավոր մարտունակ զորքեր,- ասել է Սթոլթենբերգը։- Մենք ծանոթ ենք Ռուսաստանի գործելաոճին, նա ուժ է կիրառել Եվրոպայի հարևանների դեմ՝ Վրաստանի, Ուկրաինայի, նրանք զորքեր ունեն Մոլդովայում։ Իհարկե, հարկավոր է գնահատել հավանականությունը, որ Ռուսաստանը կրկին ուժի կդիմի»։

Լատվիայում արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցնում է ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի հաստատման նախօրեին, ինչը չի նորացվել 2010 թվականից։ Սակայն հանդիպման հիմնական հարցերը դարձել են ռուսաստանյան զորքերի կուտակումները Ուկրաինայի սահմանին և միգրացիոն ճգնաժամը ԵՄ երկրների և Բելառուսի միջև սահմանին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀամաշխարհային ձմեռային ուսանողական խաղերը չեղարկվել են «Օմիկրոնի» պատճառով
Հաջորդ հոդվածըԱշխարհի ամենաթանկ քաղաքը