‘
Պապուա-Նոր Գվինեայի Մաունթ-Հագեն քաղաքի ոստիկանությունը հայտնել է երկու տարեց կանանց գազազած քաղաքացիների ամբոխից փրկելու մասին: Ամբոխին կատաղեցրել էր ութամյա աղջկա մահը, որին կախարդելու մեջ նրանք մեղադրվում էին տարեց կանանց:
Ըստ BBC-ի, ոստիկանության ստորաբաժանման ղեկավար Թեդդի Թեյը տեղեկացրել է, որ երեխային, հնարավոր է, բռնաբարել են երկու կասկածյալներ, որոնք էլ ամբոխին հավատացրել են, թե աղջիկը մահացել է «կախարդանքի» հետեւանքով, եւ դրդել են ամբոխին այրել «վհուկներին»:
Նախորդ շաբաթ Մաունթ-Հագենի ոստիկանությանը չի հաջողվել հաշվեհարդարից փրկել մեկ այլ «վհուկի»՝ 20-ամյա Կեպարի Լենիատուին:
Կախարդանքին հավատալը մինչ օրս բավական տարածված է Պապուա-Նոր Գվինեայի բնակիչների շրջանում: Ոստիկանությունը պարբերաբար կոչ է անում մարդկանց զերծ մնալ ինքնադատաստանի դեպքերից:
‘