«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հրաժարական է տվել: Ակումբի ղեկավարության հետ հանդիպումներից հետո որոշում է ընդունվել փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Վարդան Բիչաախչյանը 2020 թվականի ամռանն էր գլխավորել «Արարատը»: Նրա գլխավորությամբ ակումբը 13 տարի անց դարձավ Հայաստանի գավաթակիր և մեկ փուլ հաղթահարեց եվրագավաթներում:
Ակումբից հեռանում են նաև նրա օգնականներ Ֆելիքս Խոջոյանն ու Արթուր Հովհաննիսյանը:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Վարդան Բիչախչյանին կատարած արդյունավետ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում: