Մեծ Բրիտանիան կարող է զինվորականներ ուղարկել Ուկրաինայի հարևան երկրներ

412

Մեծ Բրիտանիան դիտարկում է հարյուրավոր զինծառայողներ ուղարկելու հնարավորությունը Ուկրաինայի հարևան՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, հաղորդել է Times-ը՝ հղում անելով բրիտանական պաշտպանական գերատեսչության աղբյուրներին։

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ավելի վաղ բարձր մակարդակի բանակցություններ են վարել այն մասին, թե արդյոք պետք է իրենց ներկայությունը մեծացնել Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում։

Մեծ Բրիտանիան գլխավորում է 1200 հոգանոց մարտական խումբն Էստոնիայում։ Խմբում ներգրավված է 830 բրիտանացի զինծառայող, ինչպես նաև՝ ռազմական տեխնիկա, հրետանի և ՀՕՊ միջոցներ։ Խմբի կազմում կա նաև 300-ից ավելի ֆրանսիացի զինծառայող։ Լեհաստանում 140 բրիտանացի զինվորական  կա։

Ծրագրի համաձայն, որը քննարկվում է Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում, այդ խմբերը կարող են ուժեղացվել ավելի մարտունակ ստորաբաժանումներով, որոնք կտեղակայվեն ամենակարճ ժամանակում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը նախօրեին հաստատել է, որ դաշինքը քննարկում է արևելյան ուղղությամբ զորքերը մեծացնելու հնարավորությունը։ Նրա կարծիքով՝ նման քայլը շատ հստակ ազդանշան կլինի Ռուսաստանի համար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըAusOpen. Սիմոնա Հալեպը դուրս եկավ երրորդ շրջան
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ում կարծում են, որ Լուկաշենկոյի սահմանադրությունը «ազատ է արձակում Պուտինի ձեռքերը»